Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գյումրիում քաղաքական բեսպրեդելը սկսվեց

Գյումրիում քաղաքական բեսպրեդելը սկսվեց
27.03.2025 | 12:53

Որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի գործերը ծայրահեղ վատ են, խլուրդին էլ է պարզ: Ակնկալելի էր, որ տարատեսակ հակաքարոզչությամբ, Երևանից ամբողջ ՔՊ վերնախավին Գյումրի գործուղելով էլ իրավիճակը փոխել հնարավոր չէ, և իրավապահ մարմինների միջամտությունն անխուսափելի էր լինելու:

«Մայր Հայաստան» շարժման նախընտրական գրասենյակի վրա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին ուղարկելը, ակտիվ թիմակիցների բնակարաններում խուզարկություններ անելը դրա ակնառու օրինակն է:

Հիշեցնեմ,, որ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններում ամենաակտիվ հակաիշխանական կեցվածքն ուներ և հիմա էլ Երևանի ավագանիում ամենաակտիվ քաղաքական պայքարն է տանում: «Մայր Հայաստանը» Գյումրիում նույնպես ֆավորիտներից մեկն է ու չի թաքցնում, որ հանրապետության երկրորդ քաղաքում Փաշինյանի իշխնության դեմ հաղթանակը պատրաստվում է տարածել նաև ամբողջ երկրում և հասնել վերջնական իշխանափոխության:

Այս գործողությունների միակ նպատակը Գյումրիի ավագանու ընտրություններում վախի և վարչական բռնաճնշումների միջոցով ամենահակաիշխանական ուժերից մեկի՝ «Մայր Հայաստան» շարժման քարոզարշավը խաթարելն է: Չի բացառվում, որ նմանատիպ գործողություններ իրականացվեն նաև մյուս ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որպեսզի վիժեցվեն իրական ընտրությունները և փորձեն ապահովել «իրենց ՍարիԳի» հաղթանակը:

Սա դատապարտելի և ժողովրդավարության դեմ ուղղված արարք է՝ քաղաքական բեսպրեդել:

Սա հաջողություն չի ունենալու, Նիկոլը Գյումրիում պարտվելու է, Նիկոլը Հայաստանում պարտված է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ